Повесть А. А. Федотова «Николушка» на армянском языке. Переводчик Саакян Сейран Евгеньевич

Ա. Ա. Ֆեդոտով

ՆԻԿՈԼՈՒՇԿԱ

Պատմվածք

 

                                                                           Նվիրվում է աբեղա Միխայիլին (Չեպելին),

                                                                                            առանց նրա  չէր լինի այս գիրքը։

 

Պապն ու թոռը

Մուտքի մոտ կանգնած տատիկները, որոնց նույնիսկ մեկ տարի առաջ կատարված կրպակների ապամոնտաժումը չստիպեց փոխել իրենց կոչումը, պարբերաբար,  աշխատանքի գնալու պես, հավաքվում էին նույն վայրում, որպեսզի բոլոր անցնող-դարձողների «ոսկորները լվանան», հանկարծ լռեցին։ Նրանց հայացքները հետաքրքրությամբ սեպվեցին երկար թիկնոցով կարճ կտրած մազերով և ոչ մեծ մորուքով ալեհեր տղամարդուն, որը ձեռքից բռնած տանում էր մոտ յոթնամյա մի տղայի։

— Բարև Ձեզ, հայրիկ — սիրալիր կերպով ժպտաց Վերան, որը սովորաբար ոչ մեկին չէր ժպտում և առաջինը երբեք չէր բարևում։

— Բարև Ձեզ, — հանգիստ և բարեհաճորեն պատասխանեց տղամարդը։

Մնացած բոլորը, ներառյալ տղան, նույնպես ասացին «Բարև Ձեզ»։ Երբ նման հետաքրքրություն առաջացրած ուղեկցողների հետևից մուտքի դուռը փակվեց, Զինան, ով ակնհայտ հազիվ էր իրեն զսպում, որ չարտահայտվի, աշխուժացած  սկսեց  բարբաջել։

— Ահա, օրինակ, քահանա տեր հայր Նիկոլայը, թվում է՝ նրա մոտ ամեն բան պետք է լավ լինի, չէ՞ որ մշտապես աղոթում է, իսկ տե՛ս, թե ինչ դժբախտություն պատահեց։

— Ի՞նչ դժբախտություն, — հետաքրքրված հարցրեց Լիդան, ով միայն վերջերս էր ընդունվել այդ պատվավոր համայնք և դեռևս չուներ նրա ներկայացուցիչների համար պատշաճ տեղեկացվածության մակարդակ։

Զինան ներողամտորեն նայեց նրա վրա այնպես, ինչպես մի մարդու, ում հետ խոսելու թեմա նույնիսկ չկար, սակայն հետո գլխի ընկավ, որ ինքը հնարավորություն ունի երախտապարտ ունկնդիր գտնելու և շուտասելուկի պես սկսեց պատմել։

— Դժբախտություն է պատահել նրան մի քանի ամիս առաջ։  Դուստրը ամուսնու հետ թռչում էին հանգստավայրից, իսկ ինքնաթիռը վթարի ենթարկվեց։ Թե ինչ է պատահել իրականում, ոչ ոք չգիտի։ Միայն նրանց որդին՝ Նիկոլուշկան որբ մնաց…

— Դա այն տղան է, ով հիմա գնում էր նրա հե՞տ, — Ճշգրտեց Լիդան։

— Հենց ինքը։ Հիմա որբուկը այստեղ է ապրում պապիկի և տատիկի հետ… — ողբաց Զինան։ — Եվ ախր ամեն բան հասկացել է, բայց նույնիսկ լաց չի լինում, այնքան հանգիստ և լուրջ է…

— Ինչի՞  համար նրան այդպես, — զարմացած հարցրեց Լիդան։ — Ես կարծում էի, որ եթե ինչ-որ մեկը աղոթում է, ապա նրա կյանքում ամեն բան պետք է լավ լինի…

— «Լավ» -ը հարաբերական հասկացություն է, — հանկարծ տխուր ասաց Վերան։ — տեր հայր Նիկոլայը սաստիկ վշտացել էր, որ դուստրը և փեսան չափազանց շատ են տարվել աշխարհիկով, նույնիսկ ցանկանում էին Ամերիկա տեղափոխվել և Նիկոլուշկային վերցնել իրենց հետ…

— Մի՞թե այդ տերտերը աղոթում էր, որպեսզի նրանք ջարդուփշուր լինեին, — սարսափած աչքերը կլորացրեց Լիդան։

— Լեզո՛ւդ  չորանա, — կոպիտ ընդհատեց նրան Զինան։ — Ու նման բան է անցնում մտքովդ։ Ո՛չ, իհարկե՛։ Գիտես՝ ինչպես էր նա սիրում աղջկան։ Նա այսպիսի լռակյաց է, ոչինչ չի խոսում, իսկ մենք, մեկ է, ամեն բան բոլորի մասին գիտենք։

— Հաստա՞տ ամեն բան, — քմծիծաղ տվեց Վերան։ — Իսկ Ի՞նչ է պատահել նրա կնոջը։

— Կոտրվել է նա ողբերգությունից հետո։ Բնակարանում հազիվ է քայլում։ Այնպես որ տեր հայր Նիկոլայը նաև տնտեսության մեջ շատ բան ինքն է ստիպված անում։

— Իսկ ինչո՞ւ նա փարաջայով չէ,—հանկարծ անվստահությամբ հետաքրքրվեց Լիդան։ — Մի՞թե ամաչում է։ Կամ վախենո՞ւմ է։

— Իսկ ինչի՞ց նա պիտի ամաչի, — ծիծաղեց Վերան։ — Առավել ևս վախենա։ Նրան այստեղ բոլորը գիտեն։ Ոչ, այդ սովորությունը նրա մոտ մնացել է դեռ խորհրդային ժամանակներից։ Այն ժամանակ քահանաներին արգելում էին կապայով փողոցում ման գալ։ Ահա թե ինչ նրանք մտածեցին.  նրա մի ծայրը գցում էին աջ ուսին, մյուսը՝ ձախին, վրայից հագնում էին շարֆ և թիկնոց, և ոչ ոք չէր էլ մտածի, որ իրենք եկեղեցական հագուստով էին։ Իսկ երբ հանում էին թիկնոցը, անմիջապես երևում էր, որ լիարժեք համազգեստ են հագած։

— Ես կարծում եմ, որ կապայով խանութներում շատ գնումներ չես անի, — Գործնական տեսքով նկատեց Զինան։

— Իսկ նա լա՞վ մարդ է, այդ հայր Նիկոլայը, — մտածկոտ հարցրեց Լիդան, ում վաղուց տանջում էին որոշ հարցեր, սակայն նա, միևնույն է, չգիտեր, թե ում ուղղեր դրանք։

  • Լավն է, — բարկացած ընդհատեց նրան Զինան։ — Նա, եթե ուզում ես իմանալ, սուրբ է։ Դե կամ գոնե կիսասուրբ, առնվազն։

— Իսկապե՞ս, — կասկածամտորեն հարցրեց Լիդան։

— Չգիտեմ սրբի վերաբերյալ, — մտածկոտ ասաց Վերան, — բայց ահա ես քեզ մի օրինակ բերեմ…

 

Երեք ուսանողուհիները

Ինը հարկանի պանելային շենքում, որտեղ ապրում էր հայր Նիկոլայը, շատերը բնակարանները վարձակալության էին հանձնում ուսանողներին, ինչը այնքան էլ զարմանալի չէր՝ հաշվի առնելով, որ համալսարանը բավականին մոտ էր։ Եվ ահա մի անգամ, տեր հայր Նիկոլայի հետ նույն աստիճանահարթակում բնակարան վարձեցին երեք ուսանողուհիներ՝ Լիզան, Մարինան և Լերան։ Նրանք շատ երիտասարդ էին, եկել էին շրջաններից, քաղաքում բարեկամներ չունեին։

Քահանան մի օրենք ուներ՝ նա ոչմեկի վզին չէր փաթաթվում, պատասխանում էր միայն, եթե հարցնում էին, սակայն երբ նա տեսավ աստիճաններին նստած դառնորեն արտասվող աղջկան, նա, այնուամենայնիվ, հարցրեց.

— Ի՞նչ է պատահել։

— Ինձ մոտ ամեն ինչ շատ վատ է, — նրան պատասխանեց Լիզան, իսկ դա հենց նա էր։

— Իսկ ավելի կոնկրե՞տ։

— Իսկ դու ի՞նչ կարող ես անել, — նյարդայնացած բղավեց նա։ — Կասես՝ աղոթիր, Աստված կտա՞։ Նա ոչինչ էլ չի տա։

— Իսկ դու որտեղի՞ց գիտես,—հանգիստ հարցրեց քահանան, և Լիզան կտրուկ դադար տվեց։

— Ես իսկապես ինձ շատ վատ եմ զգում, և ես չգիտեմ՝ ինչ անել, — ասաց նա։

— Պատմի՛ր։

Եվ աղջիկը ընդհատումներով սկսեց պատմել, թե ինչպես է հանդիպել Դիմային, ով իրեն և՛ ծաղիկներ էր նվիրում, և՛ խաղալիքներ, և, ընդհանրապես,  այնքան լավն էր։ Սակայն հետո ծանոթացավ Անդրեյի հետ և հասկացավ, որ նա է իր ճակատագիրը։

— Իսկ Դիման թույլ չի՞ տալիս, — քմծիծաղ տվեց տեր հայր Նիկոլայը։

— Ավելի վատ, — արտասվեց Լիզան։ — Ես հիմարաբար նրանից յոթանասուն հազար եմ պարտքով վերցրել, շատ էի ուզում մուշտակ ունենալ։ Իսկ հիմա նա ասում է. եթե չվերադարձնես, ապա ես քո պարտքը կփոխանցեմ բանդիտներին, և մարմնավաճառությամբ կփոխհատուցես այն։ Իսկ երբ կփոխհատուցես, կգնաս քո Անդրյուշայի մոտ։

Քահանայի դեմքը մոխրագույն դարձավ։ Նա վաղուց էր սովոր շուրջը կատարվող տականքություններին, սակայն ամեն անգամ դրա նոր դրսևորումը խոցում էր նրա սիրտը։ Տարօրինակ կերպով հենց այսօր նրան տվել էին յոթանասուն հազար. մի մեծահարուստ մարդ եկել էր տաճար, երկար զրուցել էր նրա հետ, իսկ հետո տվել էր ծրարը. սա անձամբ Ձեզ, ինչի համար որ հարկ կհամարեք… Եվ տարօրինակ կերպով նրան թվաց, որ հենց դա էր այն անհրաժեշտը։

— Ես կտամ քեզ յոթանասուն հազար, — ասաց նա։ — Բայց մենակ դրանք չտաս, գնա Անդրեյիդ հետ միասին, և ևս ինչ-որ մեկին տարեք որպես վկա։

— Բայց չէ՞ որ Անդրեյը ոչինչ չգիտի։

— Նա իրավունք ունի ամեն բան իմանալու, եթե դու նրա հետ ես կապում քո ապագան։ Եվ իրավունք ունի ընտրելու՝ արդյոք նա կցանկանա այն կապել քեզ հետ՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։ Հուսով եմ, դու դեռ չես սկսել աշխատել քո պարտքի դիմաց։

— Ո՛չ, ի՞նչ եք ասում, — բարկացած բացականչեց Լիզան։

— Շատ լավ, վերցրո՛ւ ծրարը։

Առձեռն ստանալով գումարով ծրարը՝ աղջիկը հանկարծ գիտակցեց, թե ինչ է կատարվել։

— Տեր հայր, իսկ ես ինչպե՞ս դրանք վերադարձնեմ Ձեզ։ Ախր ես ոչինչ չունեմ վերադարձնելու։

— Այդ մասին մի մտածիր, — ձեռքը թափահարեց տեր հայր Նիկոլայը։ — Նվեր եմ ստացել, նվեր եմ տալիս։

— Այդ ինչի՞ մասին եք խոսում։

— Մի մտահոգվիր դրա մասին։ Մտածիր, թե ինչպես հետո ճիշտ ապրես ։

Եվ քահանան իր տուն գնաց։

— Եվ նա սու՞րբ է, — բարկացավ Լիդան։ — Ինչ-որ մի մարմնավաճառի այդքան մեծ գումար տվեց։

— Բայց ախր նա մարմնավաճառ չէ, — ընդհատեց նրան Վերան։

— Ուրեմն արդեն դարձած կլինի։

— Ո՛չ, — հակաճառեց Զինան։ — Նա ամեն բան պատմեց Անդրեյին, իսկ նա էլ չհանդիմանեց աղջկան անցյալի համար։ Ի դեպ, Լիզան չգիտեր, թե ով է իր ընտրյալը, իսկ Անդրյուշան, պարզվեց, դատախազի օգնական է։ Նրանք այդ գումարը տվեցին Դիմային, իսկ Անդրեյն այնպիսի զրույց ունեցավ նրա հետ, որ նա ընդհանրապես մոռացավ Լիզային, և նույնիսկ, թե նրա անունն ինչ է։ Եվ ապրում են Անդրյուշան Լիզինկայի հետ շատ լավ արդեն երեք տարի, ահա այն տանը, արդեն երկու փոքրիկ ունեն։

— Իսկ դատախազի օգնականի մոտ միտք չի՞ ծագել՝ վերադարձնել տերտերին գումարը,—թունավոր հարցրեց Լիդան։

Ծագել է, բայց դա արդեն այլ պատմություն է։

 

Երբ Լիզան ամուսնացավ, Մարինան Լերայի հետ երկուսով մնացին այդ բնակարանում։ Եվ ահա Մարինային երկրպագու հայտնվեց, իրենից տարիքով բավական մեծ։ Նրան ուշադրության նշաններ էր ցույց տալիս, բայց աղջիկը դրանք չէր ընդունում։ Իսկ հետո նրա մայրը հիվանդացավ, և վիրահատության համար անհրաժեշտ էր վաթսուն հազար ռուբլի։ Այնքան էլ մեծ գումար չէր, բայց որտեղից դրանք վերցներ ուսանողուհին։ Եվ Մարինան իր երկրպագուից պարտք խնդրեց։ Նա տվեց առանց ոչ մի պայմանի, և վիրահատությունը բարեհաջող անցավ, մայրն առողջացավ։ Իսկ երկրպագուն ասաց Մարինային՝ կամ վերադարձրու գումարը, կամ ապրիր ինձ հետ։ Իսկ դա դեմ էր թե՛ նրա սրտին, թե՛ մտքին։ Գնում է նա և արտասվում։ Եվ այստեղ նրան Լիզան է ընդառաջ գալիս, արդեն ամուսնացած, իրենից կարևորություն ներկայացնող մի տիկին։  «Ինչո՞ւ ես լաց լինում» — հարցնում է։ Նա ամեն բան պատմում է։

Մտածում է Ելիզավետան և ասում. պետք է մենք խորհրդակցենք տեր հայր Նիկոլայի հետ։ Իսկ նա էլ հենց իրենց ընդառաջ էր գալիս։ Լիզան վազում է նրա մոտ և ասում. «Մենք Անդրեյի հետ ցանկանում էինք այսօր Ձեզ մեր պարտքը վերադարձնել, բայց ահա Մարինան նման պատմության մեջ է ընկել …   Ինչպե՞ս վարվենք մենք»: Իսկ Տեր Հայրը  նրան պատասխանում է. «Դրանք քո փողերն են։ Վարվի՛ր, ինչպես ճիշտ կհամարես»։ Ելիզավետան այդ ժամանակ տասը հազար ռուբլին դնում է նրա ձեռքի մեջ և շշնջում. եկեք օգնենք Մարինային»: «Դու պետք է որոշես» — ժպտում է քահանան։

«Միայն թե դու մենակ չգնաս նրա մոտ, — խրատելով Լիզան ասաց ընկերուհուն։ — Մարդ ես, ինչ իմանաս։ Իմ ամուսինը լավ ընկեր ունի՝ Պետյան, նա միլիցիայում է աշխատում, կգա քեզ հետ։»

— Եվ ամեն ինչ վերադարձրեց, իսկ հետո պարզվեց՝ Պետյան ամուսնացած չէ, և ապրեցին նրանք երկար և երջանի՞կ, — անվստսհորեն ծռմռվեց Լիդան։

— Իսկ ինչո՞ւ ապրեցին։ Նրանք հիմա էլ ապրում են, միայն այլ շրջանում։ Հիանալի զույգ են, — ժպտաց Վերան։

— Ձեզ մոտ Ինչ-որ զզվելի քաղցրումեղցր հեքիաթի մեջ է ամեն բան,—կնճռոտվեց Լիդան։— Ինչ-որ իրական չէ…

— Ինչո՞ւ, — զարմացավ Զինան։ — Այն էլ ինչքան է իրական։ Իսկ երրորդ ընկերուհու հետ ավելի տարօրինակ բան է պատահել…

 

Տեր Հայր Նիկոլայը տասը հազարը դնում է գրպանը, գնում տան կողմ, տեսնում է, որ հետիոտնի անցումի եզրազարդի վրա նստած է Գրիշան՝ երիտասարդ, բայց արդեն հայտնի տեղացի հարբեցող, և դառնորեն լաց է լինում։ Տեսնում է քահանային և բղավում.

— Տեր Հայր, փրկի՛ր ինձ։

— Ումի՞ց, — հայր Նիկոլայը համրյա ձեռքը թափ տվեց, բայց հետո տեսնում է, որ կարծես թե տղայի մոտ ամեն բան լուրջ է, և ասում է, — Դե, պատմի՛ր։

Իսկ Գրիշան, պարզվում է, որ ոչ միայն հազվագյուտ հարբեցող է, այլ նաև խաղամոլ։ Եվ պարտվել էր թղթախաղում ինչ-որ թափթփուկների ու խոստացել, որ կսպանի նրանց շենքից Լերա անունով մի աղջկա։ «Խմած էի, դա ես չէի» — արտասվում էր նա։ Իսկ հետո ասում է. «Ես ավելի շուտ ինձ կսպանեի, նա ինձ դուր է գալիս։ Միայն թե վախենում եմ, որ դա նրան չի փրկի»։ Արտասվեց, ծնկեց և ցնցվելով շշնջաց. «Տեր Հայր, հարազատ հայր, նրանք համաձայն են տասը հազարի դիմաց ներել ինձ այդ սարսափելի պարտքը։ Մի թողնիր ինձ առանց քո գթասրտության»։

Տեր  Հայր Նիկոլայը անմիջապես զգում է կեղծիքը, չէ որ փորձը մեծ է, սակայն ինչ-որ բան ստիպում է նրան այդ հարբեցողին տալ տասը հազարը, որոնք վերադարձրել էր նրան Ելիզավետան։ Բայց միաժամանակ նայում է շատ խիստ և ասում.

«Տե՛ս, սա քո վերջին հնարավորությունն է»։

 

— Եվ ի՞նչ։ — ծռմռվեց Լիդան։ — Չսպանե՞ց  նա այդ Լերային։ Չէր էլ սպանելու։

— Չսպանեց դա մեկ, նա նաև խմելը թողեց այդ ժամանակ։  Ընդհանրապես թողեց, — մտածկոտ ասաց Վերան։ — Իսկ կես տարի անց մոտեցավ Լերային, խոստովանեց նրան ամեն բան։

— Իսկ նա՞։

— Սկզբում բարկացավ, հետո ներեց նրան, քանի որ իսկապես նա միանգամայն այլ մարդ դարձավ։

Նրանք մոտավորապես մեկ տարի հանդիպեցին և ամուսնացան։ Լերան անցած տարի որդուն ունեցավ…

— Փո՛ւհ, ինչ զազրելի է, ինչ-որ վարդագույն փսլինքներ են, — բարկացած ասաց Լիդան, — նույնիսկ լսել չեմ կարող այս ամենը։ Իսկ դուք որտեղի՞ց գիտեք ողջ պատմությունը։

— Դե աղջիկները շատախոս էին, իրենք էլ ամեն բան պատմեցին,— ծիծաղեց Զինան։

— Ո՛չ, ինձ նման ամուսին, ինչպիսին Նիկոլայն է, նույնիսկ անվճար հարկավոր չէ,— հանկարծ կտրականապես հայտարարեց Լիդան։ — Հլա տես է, բոլոր հարբեցողների  ու պատահական  աղջիկների  վրա փողերն է շաղ տալիս։ Դե ես, առանց սպասելու էլ  ինքնաթիռի կործանմանը, կաթված կստանայի նման ամուսնու հետ ։

—  Այո՛, դու կարող ես ուրախանալ, քո բախտը բերել է, — անսպասելի հանգիստ ասաց Վերան այն ժամանակ, երբ Զինան բարկությունից նույնիսկ չէր գտնում, թե ինչ ասի, միայն ուժեղ կարմրեց։ — Քո ամուսինը տեր հայր Նիկոլայը չէ, այլ հարբեցող Լյովան, ում վերջին անգամ սթափ վիճակում, ինչպես ասում են, տեսել են մոտ տասը տարի առաջ, և ով ոչինչ չի վաստակում, բացի նրանից, որ իր թոշակից բացի, խմիչքին է տալիս նաև քո թոշակի մի մասը։ Բայց դու պետք է երջանիկ լինես, չէ՞որ նա դրանք չի բաժանում ուրիշներին։

 

Տիրակին Աննան

Տեր հայր Նիկոլայի կինը՝ Աննան, ավիավթարում դստեր և փեսայի մահվանից հետո դարձել էր բոլորովին այլ մարդ։ Հազիվհազ քայլում էր բնակարանում, ոչինչ նրան չէր ուրախացնում։ Միակ մխիթարանքն այն էր, որ թոռնիկ Կոլենկան չէր թռել գնացել Լենոչկայի հետ: Ալեքսեյին այնքան էլ չէր խղճում, ավելի շուտ ընդհակառակը, ինչու՞  նա չլսեց զոքանչին, որ պետք չի ոչ մի տեղ թռչել։ Հիմա, ահա, զոհվեց, բայց դեռ նա ոչինչ՝ հասուն տղամարդ էր, նրան ինչ խղճալ, իսկ ահա Լենան, ինչքան մեղք եղավ։ Լավ է, որ նա՝ խելոքը, լսեց մորը և Կոլենկային ոչ մի տեղ քարշ չտվեց։

Այն բանից հետո, ինչ պատահեց դստեր հետ, Աննան չցանկացավ այլևս գնալ տաճար, նույնիսկ տանն էլ աղոթել չէր ցանկանում։ Նա ամուսնուն սկսեց մշտապես  «սղոցել».

— Ի՞նչ օգուտ քո աղոթքներից։ Մի՞թե դրանցով կարող ես վերադարձնել Լենոչկային։

Նա դառը լռում էր՝ զգալով, որ հիմա խոսելն անօգուտ է։ Իսկ կինը ոչ միայն նրա վրա էր հարձակվում, այլ նաև ծխի կանանց, ովքեր զանգահարում էին իրեն,  փորձելով սատարել վշտի մեջ:

— Կորեք ձեր մխիթարանքներով գիտե՞ք ուր ։ Եվ բավական է ինձ ինչ որ  մռայլ տերտերակնոջ պես անվանել տիրակին Աննա։  Ի միջի այլոց, ես երեսուն տարի առաջ ինստիտուտ եմ ավարտել։ Աննա Դմիտրիևնա եմ ես, ահա՛, թե ով եմ ես։

Եվ, կախելով լսափողը, նետվում էր բարձին՝ դառը հեկեկալով։

Կոլյան սկզբում խուսափում էր տատիկից, որը փորձում էր նրա վրա զեղել քնքշանքի գետերը, որոնք նույնքան վանող էին, որքան նրա հիստերիաները, սակայն մոտավորապես մեկ ամիս անց մոտեցավ նրան ինչ-որ գրքով և խնդրեց.

— Կարդա՛ ինձ համար։

— Սա ի՞նչ գրքույկ է— հետաքրքրվեց նա, հետո տեսնելով՝ ձեռքը թափ տվեց։

— Է, հեքիաթներ են դրանք բոլորը։

— Սրանք հեքիաթներ չեն, — հանկարծ կոպիտ ասաց նրան թոռը։—  Սա Սուրբ Նիկոլայ Հրաշագործի վարքագրությունն է։

— Հեքիաթներ չե՞ն, — զարմացած նրա վրա նայեց Աննան։ — Իսկ դու որտեղի՞ց դա գիտես։

— Գիտեմ։ Նա պապիկին շատ հաճախ է օգնում։ Պապիկը նրան չի տեսնում. երբեմն նա ինքն էլ չի ցանկանում ինչ որ բան անել, իսկ Սուրբ Նիկոլայը իրեն հուշում է, թե ինքն ինչ պետք է անի։ Նա էլ անում է:

— Իսկ դու նրան տեսնո՞ւմ ես, — վախեցավ տատը՝ մտածելով, որ իր թոռնիկը խելագարվում է նյարդային ցնցումից, որը առաջացել էր ծնողների մահից։

— Չէ, չեմ տեսնում, բայց ամեն բան գիտեմ։

Հանգստանալով ենթադրությունից, որ դա սովորական մանկական երևակայություն է, Աննա Դմիտրիևնան հետաքրքրվեց.

— Իսկ ինչպե՞ս է պապիկն անում այն, ինչը չի ցանկանում։ Որտե՞ղ է նրա կամքի ազատությունը։ Մի՞թե նա խաղատիկնիկ է։

— Ո՛չ, ինչու այդպես, — տրամաբանորեն պատասխանեց Կոլյան։ — Նա ամեն օր աղոթում է առավոտյան. «Սո՛ւրբ Նիկոլայ, ուղղորդի՛ր ինձ ամեն բան ճիշտ անելու այսօր», և նա էլ ուղղորդում է։

Զարմացած Աննան բացեց գիրքը առաջին իսկ պատահած մասում.

— Դե, արի կարդանք. «Պատարայում ապրում էր մի մարդ, ով երեք գեղեցկուհի դուստրեր  ուներ։ Ժամանակին նա շատ հարուստ էր եղել, սակայն հետո, դժբախտ հանգամանքների պատճառով, ընկել էր ծայրահեղ կարիքի մեջ»։

Նա կարդում էր, թե ինչպես տղամարդը, որը, հայտնվելով ճգնաժամային իրավիճակում, իրեն, այսպես ասած, շատ վատ էր պահել։ Ինչպես որ գրված էր գրքում՝ «դժբախտ հոր, որը կորցրել էր իր վիճակը բարելավելու հույսը. աղքատությունը բերեց սարսափելի մտքի՝ զոհաբերել դուստրերի պատիվը, նրանց գեղեցկությունից  միջոցներ քաղել գոյատևելու համար»։  «Եվ ինչ էր նա ցանկանում դարձնել նրանց՝ սիրեկանի հաշվին ապրող կանա՞նց, թե՞ միանգամից մարմնավաճառների», — տխրությամբ մտածեց Աննան, ով նախկինում բազմիցս կարդացել էր այդ պատմությունը, սակայն այժմ, դստեր մահից հետո, այն անցկացնելով իր սրտի միջով և խղճահարությամբ լցված այդ աղջիկների նկատմամբ, ովքեր ավելի փոքր էին իր Լենայից, և ատելությամբ՝ դեպի նրանց հայրը։ Եվ երբ նա, լավ իմանալով, թե ինչ է լինելու հետո, կարդում էր թոռան համար, թե ինչպես Սուրբ Նիկոլայը այդ մարդու պատուհանից ներս նախ մեկ կապոցիկ  նետեց ոսկով, իսկ երբ նա օգտագործեց այն, որպեսզի ամուսնացնի ավագ դստերը, նրան նետեց երկրորդը և երրորդը, և դրանով ոչ միայն փրկեց աղջիկներին խայտառակությունից, այլ նաև օգնեց նրանց իրենց տեղը գտնել կյանքում, սառցե պատյանը, որը ծածկել էր նրա հոգին ավիավթարի մասին իմանալուց հետո, սկսեց արագորեն հալվել։ Աննայի աչքերը անսպասելի արցունքոտվեցին։

— Դու ասում ես, որ Սուրբ Նիկոլա՞յն է ստիպում մեր տեր հայր Նիկոլային անել այն  լավը, որը նա կատարում է,— արցունքների միջից ժպտալով հարցրեց նա թոռանը։

Նա զարմացած բարձրացրեց աչքերը նրա վրա։

— Դու վաղուց արդեն պապիկին Տեր Հայր Նիկոլայով չես դիմում։

— Այո, վթարից հետո, և ճիշտ չէի։ Դու այդպես էլ ինձ չպատասխանեցիր։

— Այո, իսկապես նա, բայց չի ստիպում, այլ օգնում է իրեն, — լուրջ հաստատեց Նիկոլուշկան։ Այդ պահին սենյակ մտավ քահանան՝ հետաքրքրվելով նրանց զրույցով.

— Իսկ ինչի՞ մասին է խոսքը։

— Դե պարզվում է՝ ես իզուր էի քեզ նախատում այն գումարների համար, որոնք դու տվել էիր այն աղջիկներին և հարբեցողին։

— Ի՞նչ գումարներ, — խոժոռվեց տեր հայր Նիկոլայը։

— Դե որոնց մասին Զինան էր ինձ պատմել։

— Ոչինչ էլ չի եղել, — նյարդայնացած ձեռքը թափ տվեց քահանան։

— Դե ո՛չ, եղել է։ Միգուցե դու իսկապես մեղավոր չես, այլ այս ամենը Սուրբ Նիկոլայն է արել,— ժպտաց Աննան։

— Բարի գո՞րծ եմ  կատարել, — մեղմ  հարցրեց   տեր հայրՆիկոլայը՝ զգալով, որ իր կնոջ մեջ կատարվում են շատ նշանակալից փոփոխություններ։

— Շա՛տ լավ, — կամաց պատասխանեց նա նրան։ — Վաղը ինձ և Նիկոլուշկային տա՛ր եկեղեցի, երբ կգնաս ծառայության, լա՞վ։

— Լավ, — պատասխանեց քահանան։

Իսկ Կոլյան մոտեցավ նրանց և գրկեց պապիկին ու տատիկին։  Նա զգաց, որ ինչ-որ շատ չար բան հեռացավ իրենցից հիմա, իսկ իրենից էլ գնացին բոլոր ուժերը։

— Ես շատ  եմ ուզում քնել, — ասաց տղան։

 

Ներման հանձնաժողովը

Տեր հայր Նիկոլայը ինչ ասես, որ չէր անում, բացի ծառայությունից: Երրորդ հազարամյակի սկզբում Ռուսաստանում քահանայի վրա դնում են այնպիսի բազմաթիվ «առօրյա հոգսեր»,  որ հաճախ միտք է ծագում, թե միթե դիտավորյալ չեն դա անում, որպեսզի նա զբաղվի ինչով պատահի, բացի անմիջական Աստծուն ծառայելու  գործունեությունից։ Այն մարզում, որտեղ նա ծառայում էր, քահանաներին որտեղ ասես չէին ներգրավում՝ և հասարակական պալատ, և տարբեր կառույցներին կից բոլոր հնարավոր  հանրային խորհուրդներ, իսկ Տեր հայր Նիկոլային՝ նույնիսկ նահանգապետին կից ներման հանձնաժողովում էին ընդգրկել, թեպետ նման հանձնաժաղովներում սովորաբար հոգևորականներին չէին ներառում։ Իսկ այստեղ մտածեցին — թող ինչ-որ մեկը լինի փարաջայով, «էկզոտիկայի համար»։ Եվ շատ շուտով զղջացին իրենց որոշման համար. պարզվեց, շատ անհարմար է վարդապետ Նիկոլայը, բոլորովին չէր կարողանում «խմբում աշխատել», և ամեն ինչի վերաբերյալ ուներ իր՝ ոչ մեկին պետք չեկող կարծիքը. տեսաք դուք, իր քրիստոնեական և հովվական խիղճը չի կարող թույլ տալ նրան լռել։

Սակայն հանձնաժողովի  անդամների, որոնք գիտակից մարդիք էին, և հասկանում էին, որ պետք է գործել ոչ թե սեփական գլխի քամիներից ելնելով, այլ ինչ կհուշեն փորձառու և խելացի ավագ ընկերները, ում ավելի տեսանելի է, համբերության բաժակը  լցրեց քահանայի մի արարքը, որից հետո նրանք միաձայն միջնորդեցին նրան հանձնաժողովի կազմից հանելու մասին։ Եվ նրանց ցանկությունը բավարարվեց։ Իսկ դա այսպես պատահեց։

Ներման խնդրանք ներկայացրեցին երեք գործարար, ովքեր, ինչպես շատ լավ գիտեին հանձնաժողովի անդամները, ոչնչում մեղավոր չէին, սակայն հատել էին ճանապարհը մի խոշոր պաշտոնյայի, և այժմ պատիժ էին կրում։ Հանձնաժողովի անդամների սիրտը վկայում էր, որ պետք էր բավարարել նրանց ներումը և նահանգապետին երաշխավորել՝ միջնորդություն ուղարկելու Պրեզիդենտին նրանց ներման մասին։ Սակայն գիտակցությունը հուշում էր նրանց, որ այդպես վարվելը խիստ անխոհեմ կլիներ, քանի որ խղճահարությունը այլոց հանդեպ՝ շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ, հատկապես, եթե դա սեփական հաշվին է, և արդյոք կհատուցվի՝ ով գիտի։ Իսկ պաշտոնյան՝ ահա նա, միանգամայն իրական, եկավ նիստին և ասում է, որ ոչ մի դեպքում այդ միջնորդությունը չպետք է բավարարել։

Եվ այստեղ, ոնց որ հակառակ, այդ տերտերը հայտնվեց իր հիմար ճառերով։ Ախր առանձնապես ոչ մի բան չասաց, պարզապես այն մասին, որ ինչ որ մենք անում ենք մյուսների նկատմամբ, մենք անում ենք ինքներս մեզ, ամեն բան վերադառնում է, ընկածների նկատմամբ խղճահարության մասին, հատկապես՝ անմեղ տառապողների։ Նրա ճառերից ինչ որ  բոլորը այնպես խիստ ազդվեցին, որ բոլորը քվեարկեցին ներմանը կողմ, չնայած բոլոր նախատես ձեռք բերված պայմանավորվածություններին։ Իսկ ինչն է ամենազարմանալին. նույնիսկ պաշտոնյան նրան հանդուրժեց. ասաց միայն, որ այդ տերտերը այլևս հանձնաժողովում չլինի։ Նրա կազմից տեր հայր Նիկոլային հանելու առիթը շատ հեշտ գտան. հարևան շրջաններում նման հանձնաժողովներում հոգևորական չկար, ուրեմն այստեղ էլ կարիք չկա։ Իսկ քահանան միայն ուրախ էր, որ նման բեռը վերցրեցին իր ուսերից։

Սակայն ամենատարօրինակը  տեղի ունեցավ հետո։  Հանձնաժողովի անդամներից երեքը, ովքեր նիստերից բացի շատ ավելի տարբեր բաներով էին զբաղվում, հատեցին մարզային կենտրոնի քաղաքապետի ճանապարհը:  Եվ այնպես ուժգին հատեցին, որ նրանց նկատմամբ քրեական գործ բացելու սպառնալիք առաջացավ: Դաշնության այլ սուբյեկտներում էր իշխանության բաժանման սկզբունքը աշխատում ժամացույցի նման, իսկ այս մարզում  նրա մասին հիշում էին միայն  իրավաբան ուսանողների համար պարապմունքների ընթացքում և դա էլ միայն նրա համար, որպեսզի «հռհռային»։ Ահա այդ ժամանակ էլ հիշեցին նրանք հայր Նիկոլային և այն բանի մասին, թե ինչպես նա նիստերի ժամանակ բարեխոսեց անմեղ մարդկանց համար՝ չվախենալով ոչ մեկից։ Նրանք շատ էին ցանկանում խնդրել նրան, որ նա  իրենց համար խոսք ասեր, բայց ինչ-որ ամոթ էր։

Իսկ տեր հայր Նիկոլայը կարծես թե լսում էր նրանց, և ինքն էլ, իր նախաձեռնությամբ գնաց այն պաշտոնյայի մոտ, ում այնքան բարկացրել էր այն ժամանակ։ Նա էլ կարծես թե սպասում էր իրեն:

— Դե ի՞նչ է քեզ դարձյալ հարկավոր ինձնից, — հոգնած հարցրեց նա։

Քահանան սկսեց բացատրել նրան, որ այդ երեքը մեղավոր չեն, իսկ վերջինս թափ տվեց  ձեռքը.

— Հիշո՞ւմ ես, թե ինչպես էր Կրիլովի մոտ. «դու մեղավոր ես արդեն նրանով, որ ես ցանկանում եմ ուտել»:  Նրանք հայտնվել են ոչ այն ժամանակ և ոչ այն վայրում։

Իսկ տեր հայր Նիկոլայը նայում էր նրա աչքերին այնքան տարօրինակ, որ այդ պաշտոնյային թվում էր, որ դա ոչ միայն այդ տերտերն է, այլ ինչ-որ անչափ կարևոր մեկն է դիմում իրեն հիմա։

— Լավ, — թափ տվեց նա ձեռքը։ — կորոշենք։ Միայն մեկ պայման. այլևս չգաս ինձ մոտ, թե չէ շատ վատ ազդեցություն ես թողնում դու ինձ վրա։

Վերցրեց հեռախոսի լսափողը, մի քանի զանգ կատարեց։ Շրջանում նշանակալից պաշտոնյաների մասին ոչ պաշտոնական կարգացուցակում նրա կշիռը շատ ավելի բարձր էր, քան նույնիսկ քաղաքապետինը։ Եվ հանկարծ անսպասելիորեն ոչ մի գործ չհարուցեցին, և նույնիսկ ներողություն խնդրեցին սխալի համար։

Եվ տեր հայր Նիկոլայը, հեռանալով մեծ աշխատասենյակից, խոստացավ այլևս չզզվեցնել նրան իր ներկայությամբ, սակայն նախքան գնալը, հանկարծ մոտեցավ ապշած  պաշտոնավորին, գրկեց նրան և կամաց ասաց. «Աստված սիրում է քեզ»։

 

…Աննա Դմիտրիևան կարդում էր Կոլյայի համար գիրքը, որը նա այնքան սիրում էր, և նրա հետ էլ ինքը սիրեց այն։ Տեր հայր Նիկոլայը վերջին ժամանակներս հաճախ էր լսում նրան՝ մտածկոտ նստելով բազկաթռի մեջ՝ կնոջ և թոռան կողքին, որը, գնալով, ավելի էր զարմացնում քահանային։

Աննան հասավ անմեղ կալանավորված բարձրատոհմիկների հատվածին, որոնց Սուրբը փրկեց անարժան մահապատժից։ Նրանք այն բանի վկաներն էին, թե ինչպես Սուրբ Նիկոլայը խլեց սուրը դահճի ձեռքերից՝ թույլ չտալով մահապատժի ենթարկել երեք զրպարտված քաղաքացիներին, որոնց անմեղությունը հետո ապացուցվեց։ Այդ մեծատոհմիկներին այդ ժամանակ զարմացրել էր ոչ թե վարդապետի անվախությունը, այլ այն,  թե որքան սրտին մոտ է նա ընդունում  ուրիշի դժբախտությունը և ամենազարմանալին՝ նա գործում էր այնպիսի իշխանությամբ, որ նրան չենթարկվել հնարավոր չէր։

Որոշ ժամանակ անց օգնության կարիք ունեին արդեն այդ մեծատոհմիկները. մայրաքաղաքի քաղաքապետը զրպարտեց նրանց կայսրի առաջ՝ առաջ քաշելով ծանր մեղադրանք պետական դավաճանության մեջ, որի համար պատիժ էր հանդիսանում մահը։ Դժբախտները այդ ժամանակ զնդանում հիշեցին Սուրբ Նիկոլային։ «Եթե նա այստեղ լիներ, ապա մեզ էլ կփրկեր, ինչպես այն ժամանակ քաղաքացիներին» — մտածեցին նրանք։ Եվ թեպետ սուրբը հեռու էր նրանցից, անմեղ կալանավորվածները դիմեցին նրան ջերմեռանդ աղաչանքներով՝ հավատալով, որ նա կլսի իրենց՝ հեռավորությունից անկախ։

Եվ Սուրբ Նիկոլայը իսկապես լսեց նրանց։ Նա հայտնվեց կայսրին և քաղաքապետին երազում, գործի նոր քննություն եղավ, որի արդյունքում պաշտոնյաներին ոչ միայն արդարացրեցին, այլ նաև վերականգնեցին նրանց իրավունքները։

Տղան հետաքրքրությամբ լսում էր նրա պատմությունը, նրա աչքերը վառվում էին։

— Բայց չէ որ սուրբ Նիկոլայը պապիկին էլ օգնեց իր պես վարվել, — հանկարծ ասաց Կոլյան։

— Այդ ի՞նչ ես ասում, — զարմացավ Աննան։ — Ոսկով կապոցների մասին, այո, եղել է որոշակի նմանություն, իսկ սրա հետ ի՞նչ կապ ունի մեր տեր հայր Նիկոլայը։

Քահանայի աչքերում կարդացվում էր այն բանի անկեղծ զարմանքը, թե ինչ ասաց թոռնիկը, սակայն միաժամանակ չարաճճի կայծեր առկայծեցին. նրան զվարճալի թվաց,  որ կինը մտածում է,  որ ինքը ոչ մի նման բան չի կարող անել։

— Բայց Կոլյան իրավացի է, — մեղմ ասաց նա։ — Ահա՛, լսի՛ր, թե ինչ էր պատահել ինձ վերջերս…

Եվ պատմեց լայն բացված աչքերով իրեն լսող Աննային իր աշխատանքի մասին ներման հանձնաժողովում։ Ամուսնու կյանքի այդ կողմի մասին Աննան ոչինչ չգիտեր։ Իսկ Նիկոլուշկան կարծես թե ամեն բան գիտեր, առնվազն այդպիսի տպավորություն ձևավորվեց նրա պապիկի մոտ։

Հավատի պաշտպանությունը

Մի անգամ տեր հայր Նիկոլայը եկավ տուն, իրեն կորցրած։ Մտավ թե չէ՝ անուժ ընկավ բազկաթոռի մեջ՝ փակելով աչքերը։ Աննան այդ ժամանակ Կոլյայի համար կարդում էր Սուրբ Նիկոլայ Հրաշագործի վարքագրությունը «Տաճարի նիստերից մեկի ժամանակ Սուրբ Նիկոլայը, չհանդուրժելով Աիրոսի աստվածատյացությունները, բոլորի ներկայությամբ հարվածեց այդ հերետիկոսի այտին։  Տաճարի հոգևոր հայրերը նման արարքը համարեցին այդ արարքը որպես խանդի զեղում, զրկեցին Սուրբ Նիկոլային նրա հոգևոր աստիճանի առավելությունից՝ եմիփորոնից, և իրեն էլ կալանավորեցին աշտարակում։ Սակայն շուտով,  Աստծո տեսիլքով մեծ սպասավորի արարքի ճշմարտացիության մեջ համոզվածները, որում նրանցից ոմանց աչքերի առաջ մեր Աստված Հիսուս Քրիստոսը տվեց նրան Ավետարանը, իսկ Անարատ Աստվածածինը նրա ուսերին դրեց եմիփորոնը, նրանք ազատեցին նրան կալանքից, վերադարձրեցին նախկին հոգևոր աստիճանը  և պատվեցին նրան՝ ինչպես Աստծո մեծ սպասավորի»։

— Առաջին Տիեզերական ժողովի մասին կարդացե՞լ եք, — կտրվելով իրեն տանջող մտքերից՝ տխպուր հարցրեց  տեր հայր Նիկոլայը։

— Այո՛, — պատասխանեց Նիկոլուշկան։

— Իսկ դու ամեն բան հիշո՞ւմ ես, ինչ որ տեղի էր ունեցել։ Այն ժամանակ՝ 325 թվականին, Նիկիա քաղաքում։ Եկեղեցին պետք է պատասխան տար Արիոսին, ով ուսուցանում էր, որ Քրիստոսի մեջ Աստված չի մարմնավորվել։ Արիոսը անսովոր գիտելիքների տեր մարդ էր և այնքան ճարտարախոս, որ բոլորը նրան հավատում էին․ նրա կողմից ստեղծված ուսմունքի վերլուծության համար  Հռոմի առաջին քրիստոնյա կայսրի օգնությամբ հրավիրվել էր Եկեղեցու պատմության առաջին Տիեզերական ժողովը, որին եկել էին երեք հարյուր ութսուն եպիսկոպոսներ, և նրանք բոլորը չէին կարողանում բառեր գտնել, որպեսզի ապացուցեին, որ արիոսականությունը  կեղծ ուսմունք է։

Խոսքեր չգտավ նաև Սուրբ Նիկոլայը, որը  հարվածեց  հերետիկոսին…

— Իսկ մի՞թե կարելի է ինչ-որ բան կռվով անել, — զարմացած աչքերը լայն բացեց Կոլյան։

— Նույնիսկ չգիտեմ էլ՝ ինչ ասել… — տխուր շունչ քաշեց տեր հայր Նիկոլայը։ — Քրիստոնեությունը կրոն է, որը սովորեցնում է այն բանին, ինչը մարդկային տրամաբանության բոլոր օրենքներով չի կարող լինել․ որ Ինքն Աստվածն այն բանի համար է, որպեսզի փրկի մարդկանց, Քրիստոսի մեջ միավորվել է մարդկային բնույթի հետ։ Տրամաբանորեն մտածող Արիոսին թվում էր, որ շատ ավելի ճիշտ կլինի հավատալ,  որ Քրիստոսի մեջ մարմնավորվել է միայն բարձրագույն հոգիներից մեկը, մեծ, բայց արարչագործ։ Իսկ Սուրբ Նիկոլայը սրտով զգում էր այն, ինչը Եկեղեցին երգում էր շարականներից մեկի մեջ․ «ոչ Միջնորդը, ոչ Հրեշտակը, այլ հենց Աստված է մարմնավորվել»… Բայց նա չուներ խոսքեր, որպեսզի հերքեր իր ժամանակի ամենագիտուն աստվածախոսին, ահա և հասցրեց ապտակը…

— Ի՞նչ է, Ստացվում է, ՝ անզորությունի՞ց է, — խոսակցությանը խառնվեց մայր Աննան։

— Մարդկային անզորությունից, որում կատարվում է Աստծո ուժը։ Նրա արարքը այնքան անսովոր էր, որ գրավեց Տաճարի բոլոր հոգևոր հայրերի ուշադրությունը․նրանք սկսեցին առավել մանրամասն  նյութեր փնտրել հակաճառելու հերետիկոսին և գտան դրանք։ Իսկ նրանցից շատերը տեսիլքներ էին ունենում Աստծուց, որոնցից հետո Սուրբ Նիկոլայը արդարացվեց և վերականգնվեց իր հայրապետության մեջ։

— Պապիկ, իսկ քեզ մոտ ի՞նչ է պատահել, — հանկարծ հարցրեց Կոլյան։

— Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես ասել… Սկսեմ հեռվից։ Ուկրաինայում կան այնպիսիները, ովքեր իրենց անվանում են Կիևի  պատրիարքություն, սակայն իրականում դրանք պառակտիչներ են. նրանք Եկեղեցուց դուրս են։ Նրանց առաջնորդում է իրեն  պատրիարք Ֆիլարետ կոչող անձը։ Կար ժամանակ, որ նա շատ մեծ հնարավորություններ ուներ դառնալու  Մոսկվայի պատրիարք, բայց չդարձավ, նրա գոռոզությունը չհանդուրժեց այդ, ահա նա էլ ստեղծեց պառակտությունը։ Համատեղ աղոթքը  պառակտիչների հետ ժամերգության ժամանակ շատ մեծ մեղք է։ Եվ ահա մեզ մոտ եկավ այդ Ֆիլարետի այսպես կոչված միտրոպոլիտը, սակայն որպես ուղղափառ քահանայապետ Ուկրաինայից։ Մեր վեհապետը բնականաբար չգիտեր ուկրաինացի եպիսկոպոսիատը, ես ինքս էլ չէի իմանա, բայց ահա հենց այս «միտրոպոլիտին» ես անձամբ էի ճանաչում, ընդ որում՝ ոչ ամենալավ կողմից։ Բայց հարցը նրա անձնական որակներին չի վերաբերում՝ յուրաքանչյուրն ինքն է Աստծո առաջ պատասխան տալիս իր կյանքի համար։ Այլ բանը նրանում է, որ այդ պառակտիչը նպատակադրվել էր ծառայել մեր վեհապետի հետ այն աստվածահաճո պատճառաբանությամբ, թե իբր նա ճանապարհի վրա է այստեղ հայտնվել և ցանկանում է մեզ հետ աղոթել Ուկրաինայում խաղաղության համար, իսկ համատեղ ժամերգությունը պառակտիչի հետ սրբապղծություն է, հանցագործություն Եկեղեցու դեմ։

— Ե՞վ — շունչը պահած հարցրեց Աննան։

— Ես քարտուղարին ասում եմ՝ այսպես և այսպես, չի կարելի դա թույլ տալ։ Իսկ նա հենց ինքը Ուկրաինայից է, նրանք ընդհանուր ծանոթներ ունեն, կապեր։ Նա ինձ ասում է՝ դու դրա մեջ մի խցկվիր, այստեղ հարցը քաղաքական է, քո խելքի բանը չէ։ Կարճ ասած, առաջին անգամ վերջին քառասուն տարվա մեջ ես մարդու հարվածեցի,  ընդ որում,  ոչ թե հասարակ, այլ բարձրագույն վարդապետի…

— Իսկ վեհապետը ժամերգություն կատարե՞ց այդ պառակտիչի հետ, — գործնական հարցրեց Կոլյան՝ կնճռոտելով ճակատը։

— Միակ բանը, որ այստեղ ուրախացնում է, ոչ, — ժպտաց տեր հայր Նիկոլայը։ — Այնպիսի սկանդալ եղավ, քարտուղարը ցանկանում էր ինձ ուղարկել միլիցիա, սակայն մեր վանահայրը ցանկացավ սկզբում ինձ հարց ու փորձ անել պատճառների մասին, թե ինչու ես այդպես վարվեցի, ախր դա ինձ բոլորովին նման չէր։ Իսկ հարց ու փորձ անելով որոշեց, որ ոչ ինքը ժամերգություն կկատարի հյուրի հետ, ոչ ընդհանրապես թույլ կտա նրան ժամերգություն կատարել մեր տաճարներում։ Սակայն ինձ դեռևս արգելել է սուրբ ծառայություն կատարել։ Վաղը կարգապահական հանձնաժողով է նշանակված։ Քարտուղարը պնդում է, որպեսզի ինձ զրկեն վանականի աստիճանից, քանի որ այդպես է սահմանված կանոններով, եթե քահանան ինչ-որ մեկին հարվածի։ Եվ նաև գնացել է, հանել է հարվածների հետքերը, ասում է, որ եթե չզրկեն ինձ վանականի աստիճանից, ապա նա միլիցիայում դիմում կգրի, իսկ դրա համար մի երկու տարի կարող են նստեցնել …

Տիրակին Աննան գունատվեց, իսկ Նիկոլուշկան մոտեցավ, բռնեց պապի ձեռքը և ասաց․

— Պապի՛կ, Սուրբ Նիկոլայը ի՞նչ կաներ այս իրավիճակում, դու ի՞նչ ես կարծում։

— Ի՞նչ, — մեքենայորեն հարցրեց քահանան։

— Կաղոթեր։ Արի մենք էլ հիմա միասին երեքով աղոթենք։ Տատիկ, դու կարդա մեզ համար օրհներգություն Սուրբ Նիկոլայ Հրաշագործին, լա՞վ։

Աննան հանեց օրհներգության գիրքը, հագավ գլխաշորը։

— Պապի՛կ, կանգնի՛ր, — համառորեն քաշեց տեր հայր Նիկոլայի ձեռքից թոռը։ —         Երբ օրհներգություն են կարդում, չի կարելի նստել։

Քահանան ժպտաց, բայց կանգնեց։ Տարօրինակ կերպով որքան որ կինը կարդում էր օրհներգությունը, իսկ թոռը ծնկների վրա ջերմորեն աղոթում էր ինչ-որ բան, աչքերում հավաքվող արցունքներով նայելով Սուրբի սրբապատկերին, հայր Նիկոլայի հոգու մեջ մտնում էին խաղաղությունը և լռությունը…

 

…Հաջորդ օրը երեկոյան նա եկավ տուն ուրախ և երջանիկ։

— Պատկերացնո՞ւմ եք, — շեմից սկսեց պատմել քահանան անհամբերությամբ իրեն սպասող կնոջը և թոռանը, — պարզվեց հանձնաժողովում բոլորը իմ կողմից էին, և նույնսիկ վեհապետը։ Պարզվեց, որ քարտուղարը հատուկ ցանկանում էր դրանով վատություն անել մեր վանահորը, նրան ինչ-որ բան էին դրա դիմաց խոստացել։ Այնպես որ նա հիմա, հավանաբար, մեր թեմում չի լինի։ Հայրապետը միայն քմծիծաղով ասաց ինձ․ «Այլևս չկռվես, թե չէ կսկսի դուրդ գալ․ կռվարար կդառնաս օր ծերության»։

— Իսկ ի՞նչ եղավ միլիցիայի հետ, — սրտի տրոփյունով հարցրեց Աննան։

— Այնտեղ ավելի հետաքրքիր ստացվեց, — ծիծաղեց քահանան։ — Նա եկել էր այնտեղ դիմում ներկայացնելու, իսկ միլիցիայի պետը նրան ասում է․ «Սա ո՞ր հայր Նիկոլայն է։ Ներման հանձնաժողովի՞ց»: «Այո»։ «Բայց ախր նա լավ մարդ է։» Քարտուղարը շփոթվեց, սկսեց բացատրություններ տալ, որ այո, նա լավ մարդ է, բայց ախր նա ահա իր դեմքին է հարվածել։ Իսկ միլիցիայի պետը ասում է․ «Իսկ դուք ինքներդ ձեր մռութը հայելու մեջ տեսե՞լ եք։ Նմանին մեղք է չհարվածելը։» Նաև ի միջի այլոց պատմեց նրան, որ ԱՊԾ-ը շատ հետաքրքրված է այն բանով,  որ նա ներկայիս քաղաքական իրավիճակում նա կրոնական խարդավանություններով է զբաղվում։ Այնպես որ,  պարզից էլ պարզ է, որ ակնհայտորեն հիմա ինքն իրենով պետք է զբաղվի։

— Դու նրան ընդհանրապես չե՞ս խղճում, — լրջորեն հարցրեց Կոլյան՝ նայելով պապի աչքերին։

— Ո՞ւմ։

— Քարտուղարին։

— Եթե անկեղծ՝ ոչ, — ծիծաղեց հայր Նիկոլայը։

— Իսկ ես խղճում եմ, — տխուր ասաց Նիկոլուշկան։ — Նա շատ դժբախտ մարդ է։ Քահանան և կինը նայեցին իրար, և գրկեցին թոռանը։

 

Տարօրինակ ճանապարհորդություն

Տեր հայր Նիկոլայը, սենյակ մտնելով, սկսեց ինչ-որ բան փնտրել պահարանում։ Նրա կինը այդ ժամանակ կարդում էր Կոլյայի համար․ «Եվ ահա Բարձրյալի կամքով բարեպաշտ քահանան որոշեց վերադառնալ իր հայրենիք և դրա համար պայմանավորվեց նավատերերի հետ, ովքեր պարտավորվեցին հասցնել նրան այնտեղ։ Նավարկության ժամանակ Աստծո սպասավորը ստիպված էր իր վրա փորձարկել մարդկային չարությունը, որի դեմ պայքարը և հաղթանակը կանխորոշված էին հենց անմիջապես իր անվամբ։ Այն բանի փոխարեն, որ լողան դեպի Լիկիա, ինչպես խոստացել էին Սուրբ Նիկոլային, չարանենգ ծովագնացները, օգտվելով համընթաց քամուց, ուղղվեցին Լիկիայի հակառակ ուղղությամբ։ Նկատելով չար դիտավորությունը՝ Աստծո սպասավորը ընկավ ծովագնացների ոտքերը՝ աղաչելով իրեն ուղարկել իր հայրենի Լիկիա։ Բայց չարսիրտ նավաստիները անվրդով մնացին իրենց հանցավոր մտադրության մեջ՝ չկասկածելով, թե ինչ աստվածային բարկության են նրանք ենթարկվելու իրենց չարանենգ արարքի համար Աստծո սպասավորի նկատմամբ։ Այդժամ Սուրբ Նիկոլայը դիմեց Աստծուն ներման ջերմ աղոթքով, որը շուտով լսելի եղավ։ Հանկարծ չափազանց ուժեղ քամի բարձրացավ, որը թեքեց նավը և արագ տարավ այն դեպի Լիկիայի ափեր։ Իրենց կամքին հակառակ հասնելով Լիկիա՝ նավաստիները, բնականաբար, վախենում էին իրենց չար դիտավորության համար պատժվելուց։ Սակայն նրանց նեղացրած ուղևորը, իր բարությամբ նրանց ոչ մի դիտողություն չարեց, ընդհակառակը, օրհնեց նրանց և խաղաղությամբ բաց թողեց տուն»։

— Պապի՛կ, իսկ ի՞նչ էին ցանկանում նրանք անել նրա հետ,— հանկարծ հարցրեց Կոլյան։

— Ով իմանա, — ուսերը թափ տվեց հայր Նիկոլայը՝ շարունակելով փնտրտուքը պահարանում։ — Դժվար թե ինչ-որ լավ բան։

— Իսկ քո կյանքում եղե՞լ է նման բան, — հանկարծ նրան հարցրեց թոռը։

— Որ քամին նավը տաներ այլ երկիր իմ աղոթքներո՞վ։ Ո՛չ, իհարկե, — ծիծաղեց քահանան։ — Թեպետ… Եթե այդքան էլ տառացի չհամեմատենք… Մի անգամ ահա այսպիսի իրավիճակ է եղել։ Մի անգամ ինձ պետք էր մի ոչ այնքան հեռավոր գյուղից գնալ մարզկենտրոն։ Իսկ այնտեղից դուրս գալը մի ողջ պատմություն էր։ Եվ ահա հանդիպեց համընթաց ավտոմեքենա՝ սև «վոլվո» և երեք սափրագլուխ երիտասարդներ, ովքեր իբրև թե այնտեղ էլ գնում էին։ Նստեցի ես նրանց մեքենան, բայց շուտով նկատեցի, որ սխալ տեղ են գնում։ Ասացի նրանց, իսկ նրանք լռում էին։ Եվ նրանց լռությունը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում։ Սկսեցի ես իմ մեջ աղոթել Սուրբ Նիկոլային։ Եվ հանկարծ մեզ կանգնեցնում է ոստիկականական ավտոմեքենան։ Իմ ուղեկցորդները նախ  արհամարհական խնդմնդացին այն տեսնելիս, բայց հետո հենց տեսան, որ միլիցիոներները չորսն են, իսկ երկուսը ինքնաձիգներով, անմիջապես նույնիսկ ժպտալ դադարեցին։ Իսկ ավագ միլիցիոները հարցրեց․ո՞ւր եք գնում։ Ես, չթողելով, որ իմ ուղեիկցները ուշքի գան, ասում եմ․ «Մարզային կենտրոն».։ Նա էլ զարմացավ․ «Բայց չէ որ դա հակառակ կողմում է»։ Ես սպասողական նայում էի մեքենայի միջի տղաներին, թե ինչ կասեն նրանք։ Իսկ ի՞նչ պիտի ասեին նրանք։ Որ տերտերին ուրիշ տեղ էին տանում։ Իսկ ինչո՞ւ։ Վարորդն ասում է․ «Մենք կարծես թե ճանապարհից շեղվել   ենք»։ Իսկ միլիցիոները ասում է․ «Իսկ մենք Ձեզ կուղեկցենք»։ Այնտեղ այնքան էլ շատ գնալու տեղ չկար, երևի մի քառասուն կիլոմետր։ Բայց նրանք ստիպված գնացին այդքանը, ոչ թե հալածվելով քամուց, այլ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ։ Եվ հասցրեցին ինձ իմ քաղաքը։ Ես կանխամտածված հեռու իջա և՛ տանից, և՛ այն տաճարից,  որտեղ ծառայում եմ։

— Իսկ ի՞նչ էին նրանք ցանկանում անել քեզ, պապի՛կ, — լայն բացած աչքերով հարցրեց Կոլյան։

— Ո՞վ իմանա, — քմծիծաղեց հայր Նիկոլայը։ — Միայն հրաժեշտին նրանցից մեկը ինձ ասաց․ «Քո բախտը շատ բերեց այսօր, տերտեր։ Երևում է՝ վերնաշապիկով ես ծնվել»։

 

Վեներայի տաճարի քանդումը

Տեր հայր Նիկոլայը սիրում էր բազկաթոռին նստած և աչքերը փակած լսել, թե ինչպես է Աննան Կոլյայի համար կարդում Սուրբ Նիկոլայ Հրաշագործի վարքագրությունը։

«Սուրբ Նիկոլայը նախ և առաջ չէր կարող անտարբեր նայել այն բանին, թե ինչպես էին Լիկիայի մարզի բազմաթիվ մարդիկ զոհվում կուռքերին սրբապիղծ ծառայության ժամանակ։ Լիկիայում այդ ժամանակ դեռևս մնում էին հեթանոսական կռատուններ, որոնք գրավում էին բազմաթիվ երկրպագուների։ Հատկապես երկրպագում էին աստվածուհի Աֆրոդիտային, որի անամոթ երկրպագությունը ամենուրեք էր Փոքր Ասիայում։ Նրա հարուստ տաճարը  իրեն ի ցույց էր դրել հենց Միրայում. տաճարին կից ծառայող հարճերը աչքի էին ընկնում անառակությամբ, ինչին տրվում էին բացեիբաց, և որով գայթակղում էին աստվածուհուն երկրպագության եկած հեթանոսներին։ Իհարկե, իր վարդապետության ամենասկզբից Սուրբ Նիկոլայը բարկանում էր այդ անպիտան վայրի պատճառով, որը շատ էր խոչընդոտում քրիստոնեության հաջող տարածմանը և փորձում էր ոչնչացնել կռատունը»։

— Պապիկ, — հանկարծ հարցրեց Կոլյան, — իսկ մի՞թե օտարների սրբությունները քանդելով կարելի է մարդկանց  հավատի բերել։

Հարցը Տեր հայր Նիկոլային հանկարծակիի բերեց։ Իսկ թոռը և կինը, ով հետաքրքրված էր նրանում, թե ինչ է պատասխանելու, սպասումով սպասում էին նրան։

— Բանը նրանում է, որ այդժամ ժամանակները շատ դաժան էին։ Եվ Սուրբ Նիկոլայը իր կյանքի օրոք պատահել էր քրիստոնյաների հալածանքների, որոնց հաճախ ոչ թե պարզապես սպանում էին, այլ դրանից առաջ ենթարկում էին ծանրագույն կտտանքների՝ պահանջելով նրանցից  ուրանալ Քրիստոս Փրկիչին։ Այդ պատճառով այդ ժամանակի համար որպես բնական ինչ-որ մի բան էր ընկալվում այն, որ երբ կայսրական քաղաքականությունը փոխվեց և քրիստոնեությունը հալածվողից դարձավ պետական կրոն, սկսվեց հեթանոսական տաճարների քանդումը…

— Բայց արդյո՞ք դա չէր հանդիսանում այն ժամանակ քրիստոնյաների ցածր մշակույթի վկայություն, — խոսակցության մեջ մտավ Աննա Դմիտրիևնան։ — Ի՞նչու էին քանդում բացառիկ  ճարտարագիտական հուշարձանները։

— Նրանք դրանց այդպես վերացական չէին նայում, — մտածկոտ պատասխանեց քահանան։ — Նրանց համար դրանք մշակութային կոթողներ չէին, այլ վայրեր էին, որտեղ թագավորում էին խավարի ուժերը, ում հետ նրանք պատերազմում էին, թշնամական ամրոցներ, որոնք ամրապնդվում էին այն աղոթքներից և ծիսական գործողություններից, որոնք այնտեղ կատարվում էին։ Եվ նրանք, ըստ իրենց պատկերացումների, պետք է քանդվեին, որպեսզի կորցնեին ուժը։

— Իսկ քրիստոնեական տաճարների բազմաթիվ ավիրումները տարբեր վայրերում պատմության տարբեր ժամանակահատվածներում՝ դա կարծես թե ստացվում է պատասխան հարվա՞ծ,— շարունակեց Աննան։

— Հավանաբար, կարելի է և այդպես ասել։

— Իսկ եթե քրիստոնյաները չքանդեին հեթանոսական տաճարները, ապա կարող է պատահել,  որ քրիստոնեական տաճարները չքանդվեի՞ն։

— Առաջին քրիստոնյաները ընդհանրապես ոչինչ չէին ոչնչացնում, այլ նրանց էին տանջում և մահապատժի ենթարկում։ Նրանք օրինապաշտ քաղաքացիներ էին։ Քրիստոնեության առաջին դարերում քրիստոնյաներին  հալածում էին, այդ թվում՝ կուռքերին երկրպագել չցանկանալու համար, որոնց երկրպագում էր շրջապատող աշխարհը։ Դա կրոնական անկման ժամանակ էր, ոչ ոք Հռոմեական կայսրության մեջ արդեն չէր հավատում, որ Յուպիտերը կամ Վեներան աստվածներ են։ Կրոնական անկումը համընկավ կայսրության հզորության մայրամուտի հետ։ Հռոմեական կայսրությունը իր կազմի մեջ հավաքել էր բազմաթիվ պետություններ, ժողովուրդներ, ազգեր, կրոններ։ Նրանց անհրաժեշտ էր միավորող սկիզբ։ Այդպիսի սկիզբ դարձավ  կայսրի աստվածացման կուռքը․Կայսրության յուրաքանչյուր բնակիչ ազատ էր պաշտելու այն կրոնը, որը կցանկանար, սակայն տարին մեկ անգամ նա պետք է երկրպագեր կայսրի պատկերին և մի պտղունց խունկ վառեր Յուպիտերի, Ապոլլոնի կամ ուրիշ ինչ-որ կուռքի արձանի դիմաց։ Այդ գործողությունը ժամանակի ընթացքում վերածվեց մեխանիկական ծիսակարգի, սակայն այն հրաժարվում էին կատարել քրիստոնյաները, որոնք չէին ցանկանում երկրպագել կուռքերին։ Նրանք հիշում էին Գրքի խոսքերը․ «Կերկրպագես քո Տեր Աստծուն և միայն Նրան կծառայես»։ Քրիստոնյաները կայսրին ճանաչում էին  որպես իշխանություն  և օրինակելի քաղաքացիներ էին, սակայն նրանք հրաժարվում էին նրան որպես աստված ճանաչել։ Դա, ինչպես նաև քրիստոնյաների հրաժարվելը՝  Քրիստոսին Հռոմեական պանթեոնի մեջ առելու, որտեղ հռոմեացիները հավաքել էին իրենց կողմից նվաճած բոլոր ժողովուրդների աստվածներին, պատճառ հադիսացավ նրանց աթեիզմի և քաղաքական անվստահելիության մեջ մեղադրելու համար։ Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսեցին, որոնք տևեցին մի քանի դար շարունակ։ Մնում էր միայն մխիթարվել Քրիստոսի խոսքերով․ «Դուք սգաոր եք լինելու աշխարհում, բայց համարձակ եղեք, քանի որ Ես հաղթել եմ Աշխարհին»։ Մի քանի դար անց քրիստոնեությունը  հաղթեց. Կոնստանտին թագավորը այն հայտարարեց պետական կրոն։ Բայց այդ մի քանի դարերի ընթացքում քանի հարյուր հազար քրիստոնյաներ մահացան հալածանքների արդյունքում։

— Այսինքն՝ նրանք կարծես թե վրեժ էին լուծում, — շարունակում էր հարցնել Աննան։

— Չեմ կարծում, որ դա կարելի է այդպես կոչել։

— Իսկ դու ինքդ կքանդեի՞ր հեթանոսական տաճարները։ Ահա դու պատմում էիր, թե ինչպես էիր արտասվում, երբ պայթեցրեցին տաճարը քո հայրենի գյուղում։ Հիշում եմ, թե դու ինչպես էիր նաև իմ ներկայությամբ արտասվում, ինչպես փակեցին  առաջին տաճարը, որում դու ծառայում էիր։

— Դե խորհրդային առաջնորդների հուշարձանները ես հաստատ չէի քանդի, — զգուշորեն պատասխանեց քահանան։ — Իսկ ինչ վերաբերում է հեթանոսական տաճարին՝ ոչ շինությունը,  այլ անպիտան գործողոթյունների կատարման վայրը … Մի անգամ իմ կյանքում նման բան է եղել։ Հիշում ես, ութսունականներին շրջկենտրոնում, որտեղ ես ծառայում էի, կար մտրակների սեկտա, որոնք հավաքվում էին մասնավոր տանը իրենց «ջանքերի» համար։ Նրանք այնտեղ մոտավորապես զբաղվում էին նույնով, ինչ և Վեներայի տաճարի այցելուները, որը Սուրբ Նիկոլայը ի վերջո քանդեց…

— Աֆրոդիտայի, — ուղղեց նրան թոռը։

— Ճիշտ է, — համաձայնեց քահանան, — հույները նրան անվանում էին Աֆրոդիտա։ Վեներա նրան անվանում էին հռոմեացիները։ Բայց  էությունը նույնն է։

— Իսկ ինչո՞վ էին նրանք զբաղվում, — կամաց հարցրեց Կոլյան։

— Սա ոչ միայն պետք չէ, որ դու իմանաս, այլ նաև ես ուրախ կլինեի, որ չիմանայի, — դառը քմծիծաղ տվեց տեր հայր Նիկոլայը։

— Նրանց իշխանությունները փակեցին այն ժամանակ… — ինչ-որ բան հիշելով ասաց տիրակին Աննան։

— Այո՛։ Փակեցին, քանի որ ես գնացի լիազորի մոտ՝ սրելով այս հարցը, և հանդիպեցի նաև ՊԱԿ-ի, միլիցիայի և դատախազության հետ։ Մեր ժամանակակից լիբերալների տեսանկյունից՝ ես կարծես թե մատնիչ էի, կամ անբարեխիղճ մրցակից, ով ցանկացած միջոց օգտագործում է  մրցակցող ֆիրմայի լիկվիդացման համար։ Սակայն իմ սիրտը հուշում է ինձ, որ ես ամեն բան ճիշտ եմ արել…

— Իսկ դու ամեն ինչ ճիշտ էլ արել ես — հանկարծ ասաց Նիկոլուշկան և գրկեց պապին։

 

Հրաշքը

Մի անգամ տատիկը, ինչպես միշտ, Կոլյայի համար կարդում էր  Սուրբ Նիկոլայ Հրաշագործի վարքագրությունը․ «Անմիջապես դրանից հետո Սուրբ Նիկոլայը մի այլ հրաշք էլ կատարեց։ Նավաստիներից մեկը նավավարման գործով բարձրացել էր կայմի վերին մասը, այնտեղից ներքև իջնելիս նա սայթաքեց, և, ընկնելով տախտակամածին, ջարդուխուրդ լինելով, մահացավ։ Իրենց ընկերոջ անշունչ մարմինը տեսնելով՝  ծովագնացների երջանկությունը փոխարինվեց վշտով։ Սակայն բարեպաշտ մարդու Աստծուն հաճո  աղոթքը նորից վերացրեց այդ ընդհանուր տխրությունը։ Մինչև այն, որ նրանք Սուրբ Նիկոլային դիմեցին օգնության համար խնդրանքով, նա ինքը աղոթքով դիմեց Աստծուն, Ով, ինչպես և ավելի վաղ, այդպես արագ էլ լսեց այն։ Մահացած երիտասարդը հարություն առավ և բոլորի աչքի առաջ կանգնեց՝ կրծես արթնացած լիներ խորը քնից։

Կոլյան հանկարծ արցունքներ տեսավ Աննա Դմիտրիևնայի աչքերում։

— Ի՞նչ է պատահել քեզ, տատի՛կ,— անհանգստությամբ հարցրեց տղան։

— Ինձ շատ դժվար է հավատալ այդ ամենին… — ծանր ասաց նա։— Իմ աղջիկը՝ քո մայրը, այլևս մեզ հետ չէ, արդեն ամբողջ չորս ամիս։ Եթե դու չլինեիր, չեմ պատկերացնում, ինչպես կապրեի ես։ Ես այնքան էի բողոքում Աստծուն, որ նա շատ վաղ տարավ իմ Լենոչկային։ Դու օգնեցիր ինձ համակերպվել, հավանաբար  Սուրբ Նիկոլայ Հրաշագործն էլ նույնպես օգնեց, չէ որ մենք միասին էինք նրան աղոթում։ Եվ ես սովորեցի տեսնել այն հրաշքները, որոնք մեր կողքին են և որոնք ես ավելի վաղ չէի տեսնում․ սկսեցի ավելի ուժեղ հավատալ, քան երբևէ։ Սակայն երբ ես լսում եմ այն մասին, թե ինչպես են հարություն առնում մահացածները, ինձ մոտ ոչնչով չարդարացված հույսեր են ծնվում։ Ախր Լենայի մարմինը այդպես էլ չգտան ինքնաթիռի վթարից հետո, նույնպես և քո հոր մարմինը … Իսկ նման մտքերը չի կարելի թույլ տալ, որ մտնեն սիրտդ, մի գայթակղվիր և չեն լինի հիասթափություններ։ Բավական է միայն հավատալ անիրականանալիին, այն ցավը, որ դա երբեք իրականություն չի դառնալու, անդիմադրելի կդառնա … Քեզ համար դժվար է, հավանաբար, այս ամենը հասկանալ…

— Ես ամեն ինչ հասկանում եմ, — լրջորեն ասաց Նիկոլուշկան և գրկեց տատիկին։

Նա ժպտաց արցունքների միջից, իսկ հետո հանկարծ ասաց․

— Մեզ մոտ ինչ-որ ծխախոտի ծխի հոտ է գալիս։ Մի՞թե դարձյալ  պապիկն է անկարգություններ անում։

Տեր հայր Նիկոլայը իր կյանքում երբեք շատ չէր խմում, իսկ այն, որ ծխեր, այդպիսի բան նա նույնիսկ երազում չէր տեսնի։ Սակայն դստեր մահվան լուրից հետո նա սկսեց երբեմն  իրեն թույլ տալ խմել մի բան ավել, իսկ խմելով՝ սկսեց նաև ծխել …

— Չէ՞ որ դա վատ բան է, — լրջորեն մի անգամ նրան ասաց թոռնիկը։

— Ես գիտեմ, — քմծիծաղ տվեց այդ ժամանակ քահանան։ Եվ այդ ժամանակից ի վեր նրանք այդ թեմայով չէին խոսել։

Աննա Դմիտրիևնան և Նիկոլուշկան մտան խոհանոց։ Տեր հայր Նիկոլայը սպիտակեղենով և տրիկոյով նստած էր սեղանի մոտ, որի վրա դրված էր գրեթե ամբողջությամբ խմած օղու շիշը և  ծխում էր  «բելոմոր», թափ տալով մոխիրը թեյի ափսեի մեջ մոխրամանի փոխարեն։

— Դե, ինչո՞ւ ես դու նորից սկսել — մեղմորեն ասաց նրան կինը։ — Ես հասկանում եմ, որ ցավում ես, բայց մի՞թե դա է ելքը։ Եվ Նիկոլուշկան տառապում է այն բանից և տանջվում է քեզ համար։

— Ինձ համար միևնույն է՝ տառապել, թե վայելել, — տխուր քմծիծառով ասաց նրան ամուսինը։

— Իսկ մեզ համար միևնույն չէ, մտածի՛ր մեր մասին, — նույնպես մեղմ ասաց  Աննան, իսկ Կոլյան պարզապես նայում էր պապին լայն բացած աչքերով։

— Դու ճիշտ ես, ես կփորձեմ հաղթահարել դա, — կծկվեց քահանան։

— Իսկապե՞ս, — հարցրեց Նիկոլուշկան, և նրա աչքերը փայլեցին։

— Իսկապես։

— Իսկ դու կարո՞ղ ես երբեք չծխել և չխմել, — շարունակեց հարցուփորձ անել թոռը։

— Հավանաբար կարող եմ, — տխուր ծիծաղեց հայր Նիկոլայը։ — Ես ամբողջ կյանքում կարողանում էի առանց դրա ապրել։

— Պարզապես Աստծուն և մեզ դու պետք ես և՛տրիկոյով, և՛ սպիտակեղենով, և նույնիսկ ծխախոտով ատամների արանքում, բայց չէ որ շատ են այն մարդիկ, ում դու պետք ես խաչով և կապայով,  ուժեղ և իմաստուն, — ասաց Կոլյան, և քահանան ցնցվեց՝ մտածելով, թե որքան հաճախ է դա եղել վերջին ժամանականերս, արդյոք իր փոքրիկ  թոռնիկն է խոսում իր հետ։

— Ես կհաղթահարեմ, — լրջորեն պատասխանեց նա։

— Այդ դեպքում դու կարող ես Աստծուն խնդրել այն, ինչ դու ցանկանում ես ամեն ինչից ավելի շատ, և Նա դա կտա քեզ։ Խնդրի հենց հիմա, սակայն հիմարություններ չհորինես։ Արդարացումներ այն բանի համար, որ դու հարբած ես, չեն լինելու։  — ինչ-որ հանդիսավոր եղանակով ասաց տղան, և նույնիսկ Աննան ցնցվեց։

— Նիկոլուշկա, դու այդ ի՞նչ ես ասում, — զգուշորեն ասաց նա։

— Իսկ դուք միասին խնդրեք․ մեկ երազանքը երկուսի համար, այն կկատարվի, — ասաց կոլյան, և բռնեց նրանց ձեռքերը։

— Հիշում եմ մի ժամանակ մի աթեիստական գիրք էի կարդում, — դանդաղ ասաց տեր հայր Նիկոլայը։ — Փոքրիկ, կանաչ, բարակ կազմով, որի վրա պատկերված էր մտածկոտ քահանա։ Այն կոչվում էր «Հրաշք»։ Գրքում պատմվում էր երիտասարդ վանահոր մասին, ով անկեղծ հավատացյալ էր, սակայն դեռևս հոգեպես ձևավորված մարդ չէր։ Եվ ահա նրան դիմում է մի մայր, ով իսկապես հավատում էր, որ եթե նա ձեռքը դնի իր որդու վրա, ապա նա կբուժվի ոտքերի կաթվածահարությունից։ Զիջելով նրա խնդրանքներին՝քահանան արեց այն, ինչ խնդրում էր կինը։ Եվ երիտասարդը բժշկվեց։ Սակայն վանահայրը չհասկացավ այն ակնհայտը, որ դա կատարվեց ոչ թե իր պատճառով, այլ որդու բժշկման մեջ մոր հավատի պատճառով։ Եվ հետո նս սկսեց ձեռքը դնել բազմաթիվ հիվանդների վրա, սակայն, բնականաբար, նրանցից ոչ մեկը չէր բժշկվում։ Եվ հրաշքը վերածվեց կախարդության և արդյունքում հենց քահանայի հավատի կորստի, որը դեռևս բավական խորը չէր։ Այդ գրքի վերջաբանում բացատրվում էր երևույթը, որը ինձ ավելի համոզեց այն բանում, որ ցանկացած հրաշք սերտորեն կապված է հավատքի հետ։ Այնտեղ խոսվում էր մի կույր հրեա կնոջ մասին, ով հավատում էր,  որ եթե իրեն ջուր բերեն, լուսավորված կոնկրետ վայրում, ապա ինքը, դրանով լվացվելով, կբժշկվի։ Կույրը ջրի հետևից ուղարկեց իր սպասուհուն։ Իսկ նա ալարեց  ինչ-որ տեղ գնալ․նա ջուրը պարզապես լցրեց տնից ոչ հեռու գտնվող ջրափոսից, բերեց տիրուհուն,և նա, լվացվելով այդ կեղտոտ ջրով, սկսեց տեսնել… Դու գիտես չէ՝ ինչի մասին ենք մենք երազում՝ Ելենան այդպես էլ չի գտնվել, իսկ եթե հանկարծ նա ողջ է։ Մենք հասկանում ենք, որ դու պարզապես փոքր տղա ես՝ մեր թոռնիկը, բայց երբեմն մեզ թվում է, որ քո միջոցով Աստված դիմում է մեզ։ Եվ եթե մենք հիմա հավատանք, ապա հետո հիասթափությունը շատ ուժեղ կլինի… Ես վախենում եմ…

— Իսկ դու մի վախեցիր — լուրջ ասաց Կոլյան։ — առավել ևս, որ դու արդեն հեց  այնպես  Աստծուն խոսք ես տվել ուղղվել ինչ-որ կարևոր հարցում։ Նա կընդունի քո զոհաբերությունը։ Եվ դու, տատիկ, տուր այդպիսի խոստում։

— Ես ախր չեմ խմում և չեմ ծխում, — ժպտաց Աննա Դմիտրիևնան, սակայն ինքը դողում էր։

— Դու գիտես ինչի մասին։

— Որպեսզի ես այլևս չերազեմ այն մասին, որ Լենոչկան մնացել է ողջ և գտնվել է, իսկ քո հայրը՝ ոչ, որ նա իրեն լավ ամուսին  գտնի, իսկ քեզ թողնի է մեզ հե՞տ, — հանգիստ հարցրեց նա, և նույնիսկ տեր հայր Նիկոլայը գրեթե ընկավ աթոռից իր լսածի պատճառով։

— Ես չգիտեի, որ ամեն ինչ այդքան վատ է, բայց, այո՛, — տխուր պատասխանեց Կոլյան, — Իսկ այժմ եկե՛ք հարցնենք Աստծուն…

Նրանք բռնեցին միմյանց ձեռք  և լռեցին մի քանի րոպե։ Հանկարծ հեռախոսի զանգը տվեց։

— Մոտեցի՛ր, մեզ հետ Աստված է խոսելու, — ասաց Նիկոլուշկան պապիկին։

Նա զարմանքով նայեց թոռանը, արդյոք չի խելագարվել և վերցրեց լսափողը։ Նրա դեմքը փոխվում էր լսածի հետ միաժամանակ, նա նշան տվեց կնոջը, որպեսզի նա իրեն թուղթ և գրիչ բերի, և սկսեց ինչ-որ բան գրանցել հուզմունքից դողացող ձեռքով։

— Պատկերացնում եք, — ասաց նա՝ ավարտելով խոսակցությունը, — հիմա արտասահմանից էին զանգահարել։ Ես չգիտեմ, թե դու ով ես, Նիկոլայ, կարծես թե մեր թոռն ես։ Չգիտեմ, թե դու ինչ ես արել։ Բայց քո ծնողները ողջ են։ Նրանց գտել են առանց փաստաթղթերի, նրանք կոմայի մեջ էին, բայց այժմ գիտակցության են եկել, ընդ որում՝ միաժամանակ, նրանք ամեն բան հիշում են, այս հեռախոսահամարն են տվել … Գլխավոր բժիշկն էր հիմա զանգում, ասաց, որ ախտորոշումը լավն է, որ շուտով նրանց կուղարկեն Ռուսաստան, և ինչ-որ մի ռուս վճարել է  հիվանդանոցում նրանց մնալու ծախսերը, վճարել է թռիչքը։

— Ո՞վ է այդ մարդը — մեքենայաբար հարցրեց Աննան, ով վատ էր հասկանում, թե ինչ է կատարվում։

— Նա ցանկացավ անհայտ մնալ, ասաց միայն, որ իր անունը Նիկոլայ Իգորևիչ է, և որ ոչ ոք իրեն ոչինչ պարտք չէ … — շփոթված պատասխանեց տեր հայր Նիկոլայը և հարցրեց թոռանը,— Նիկոլա՛յ, ինչպե՞ս դու արեցիր դա։

— Այդ ես չեմ, այդ նա է, — ժպտաց տղան և պապիկին ու տատիկին ցույց տվեց Սուրբ  Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը։

 

 

 

 

 

Loading

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Этот сайт защищен reCAPTCHA и применяются Политика конфиденциальности и Условия обслуживания применять.